4092 դիտում
15:06 26-03-2020
Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին. WAM
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու հնարավորությունները։
«[url=https://armenpress.am/arm/news/1010117.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական գործակալություն WAM-ը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցին։
Հրապարակման մեջ նշվում է, որ կողմերը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների ձեռնարկած քայլերին՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին և աշխարհի մյուս երկրների վրա վիրուսի ազդեցության թուլացմանը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Նորին Մեծություն շեյխ Մոհամմեդ բին Զայեդը և նախագահ Սարգսյանը քննարկել են COVID-19-ին դիմակայելուն ուղղված համատեղ համագործակցության հնարավորությունը։
Նրանք քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսության ու ներդրումային ոլորտներում համագործակցության հեռանկարը, որը կծառայի երկկողմ հետաքրքրություններին ու առաջընթացին։
Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը՝ Հայաստանին ու բարեկամ ժողովրդին ցուցաբերելու ամեն տեսակ աջակցություն վիրուսի զսպման և դրա հետևանքների սահմանափակման գործում։ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդին երկկողմ աճող հարաբերություններին իր մշտական աջակցության համար»,- ասվում է ԱՄԷ պետական գործակալության հրապարակման մեջ։
Նմանատիպ նյութեր
2341 դիտում
14:06 22-03-2017
Նախագահը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»