211652_close_icon
views-count40466 դիտում article-date 20:26 26-03-2020

Վաղը դատավորը պետք է որոշի՝ իր մարդասիրական քայլով կյանք կպարգևի 32-ամյա կալանավորին, թե առաջնորդվելու է առաջին ատյանի դատարանի անմարդկային որոշմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ դատական նիստ է տեղի ունենալու և Ա. Բեկթաշյանի որոշումից է կախված 32-ամյա Արթուր Շահինյանի կյանքը, ով տևական ժամանակ է՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հիվանդանոցում՝ ժողովրդին հայտնի Ցեբե-ում: Ա. Շահինյանի փաստաբան Արկադյա Գևորգյանն ու քրեակատարողական ծառայության ղեկավարությունը չէին առարկել, որպեսզի Ա. Շահինյանը ազատ արձակվի և բուժումը շարունակի դրսում, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նրանց միջնորդությունը, հաշվի չառնելով, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վաղը դատավոր Ա. Բեկթաշյանից է կախված, թե ինչպիսի մարդասիրական մոտեցում կցուցաբերի դատարանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/02/1148757/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 2-ին, ի նշան բողոքի՝ հացադուլի և բժշկական օգնությունից հրաժարվելու դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 32-ամյա Արթուր Շահինյանը, ով 2013 թվականից ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման, ստիպված դիմել է ծայրահեղ քայլի՝ այդկերպ փորձելով դատական որոշ մարմինների ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ ինքը դատապարտվելուց հետո ձեռք է բերել կյանքի համար անհամատելի, ծանր հիվանդություն և որոշ վայ-դատավորների անմարդկային վերաբերմունքի պատճառով չի կարողանում իր բուժումը կանոնավոր ստանալ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արկադյա Գևորգյանն ասում էր. «ՀՀ կառավարությունը ցուցաբերել է մարդկային վերաբերմունք՝ տարիներ առաջ ընդունելով հատուկ որոշում և այդ որոշման հիման վրա մարդկային վերաբերմունք են ցուցաբերել նաև Արդարադատության նախարարությունն ու ԱՆ քրեակատարողական ծառայությունը, որպեսզի Արթուր Շահինյանն իր առողջական խնդիրները կարողանա արտերկրում կարգավորել, իսկ նրան, ըստ բժիշկների տեղեկությունների, օրերի կյանք է մնացել, եթե բուժումը չկատարվի։ Մեր որոշ դատավորներ խոսում են մարդասիրությունից, հայտարարում են, որ մարդը գերագույն արժեք է, ու հիմա Ա. Շահինյանը, ով, ի դեպ, չընդունելով իրեն մեղսագրված հանցանքը, կենաց-մահու պայքար է տանում, որոշ վայ-դատավորներ անտեսում են անգամ բժիշկների հորդորները, որ նա պարտադիր պետք է բուժում ստանա, իսկ այդ բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։ Մենք խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի, վերջապես, ցուցաբերեն մարդկային վերաբերմունք, հակառակ դեպքում չի բացառվում՝ այս հարցազրույցի ընթացքում, կամ գուցե նաև՝ հետո, Արթուրը չլինի»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր