894241 դիտում
21:35 30-03-2020
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վարորդը Mercedes-ով 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Բարիտ թաղամաս- Ախթալա քաղաք ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Լորիկ Մ.-ն իր վարած Mercedes մանկիշի 35 AՏ 477 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից ընկել ձորակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լորիկ Մ.-ն տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, սակայն նյութերը ուղարկվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+