15926 դիտում
13:43 31-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, մարտի 31-ին ամփոփելով մարտի 30-ի տվյալները, հայտարարել է, որ կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: Երեք դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- նշել է Նիկողոսյանը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք։ Երեսուն պացիենտ ապաքինվել է։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
63121 դիտում
09:40 19-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի
31024 դիտում
10:22 25-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 265-ի
19303 դիտում
12:10 30-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի
Այս բաժնից
460 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
754 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)