211652_close_icon
views-count1156 դիտում article-date 18:15 31-03-2020

«Մանչեսթեր Յունայթեդը» Սանչոյին առաջարկում է 7-րդ համարն ու շաբաթական 400 հազ. ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդը» քայլեր է իրականացնում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու համար: Մանկունյանցիները պատրաստ են 20-ամյա խաղացողին շաբաթական 400 հազ. ֆունտով պայմանագիր, եթե նա շարունակի առաջադիմել: Բացի այդ, Սանչոյին խոստացել են 7-րդ համարի մարզաշապիկը, որի ներքո նախկինում հանդես են եկել Ջորջ Բեսթը, Էրիկ Կանտոնան, Դևիդ Բեքհեմը, Մայքլ Օուենը և Կրիշտիանու Ռոնալդուն: Սանչոյին ձեռք բերելու համար «ՄՅՈւ»-ն պատրաստ է «Բորուսիային» վճարել 130 մլն եվրո: Հաղորդվում է, որ «Յունայթեդը» արդեն բանակցություններ է վարում անգլիացու գործակալի հետ: Այս մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայում մասնակցել է 23 խաղի, դարձել 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր