211652_close_icon
views-count3743 դիտում article-date 10:23 01-04-2020

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռիսկայնության թեման ժամանակավորապես առկախվել է․ «Փաստ»․

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 3-4 ամիսների ընթացքում իշխանության վերնախավի տարբեր շրջանակներ մի շարք քննարկումներ ու հանդիպումներ են ունեցել՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության կազմում գտնվող, այսպես կոչված, «արևմտյան թևի» ներկայացուցիչները, որոնք հստակ պարտականություններ ու հանձնարարություններ ունեն իրենց առաջ դրված, անընդհատ շեշտում են ռազմաբազայի ռիսկայնության մասին։ Ավելին, նրանք իրենց հարցազրույցներում ու հրապարակային ելույթներում առիթը բաց չեն թողնում այս թեման հերթական անգամ շահարկելու համար։ Այս թեզը տարբեր ձևաչափերով շարունակում են «ռասկրուտկա» անել նաև արևմտյան կողմնորոշում ունեցող վերլուծաբաններն ու իշխանություններին սպասարկող «փորձագետները»։ Չնայած իշխանության ներսում ոչ բոլորն են հակված այս գաղափարին, սակայն, մեր տեղեկություններով, հարցը բավականին կոշտ է դրված։ Մեր աղբյուրը նշում է նաև, որ թեման ներկայումս ընդամենը ժամանակավորապես առկախվել է՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր