211652_close_icon
views-count722 դիտում article-date 21:07 01-04-2020

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Բնության վերածնունդը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բարեկամ ասորի ժողովրդին: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացմանը»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ նյութեր