755 դիտում
12:03 02-04-2020
Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ:
«Ուզում եմ Արցախի ժողովրդին և մեզ շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով: Կարծում եմ, որ տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»,- ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց, որ առաջին իսկ փուլում նախագահ ընտրվելու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով, չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն:
«Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է»,- ասաց նա և նշեց, որ բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը, ինչպես նաև այն փաստը, որ առաջին և երկրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր:
«Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդվարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և ապահովման տեսակետից»,- նշեց նա:
Նմանատիպ նյութեր
3523 դիտում
20:08 20-02-2020
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբում տեղի է ունցել «Արցախի հիմնահարցը ներկա փուլում» թեմայով քննարկում
Այս բաժնից
586 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
820 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2158 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ