211652_close_icon
views-count25235 դիտում article-date 13:13 02-04-2020

Այս պահին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 5 ծայրահեղ ծանր պացիենտ կա

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ներկա պահին 5 ծայրահեղ ծանր պացիենտ կա, որոնց արհեստական շնչառության սարքեր են միացված։ Այս մասին տեղեկանում ենք հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։ «Ունենք ծայրահեղ ծանր 5 պացիենտ, որոնք միացված են արհեստական շնչառական համակարգին։ 4-ը տարեց են»,-ասված է գրառման մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/02/1151462/]հայտնել [/url]էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր