162267 դիտում
18:04 05-04-2020
Խոշոր ավտովթար Երևանում. Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:50-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի ժողովրդին հայտնի «Մալականի այգի» տանող ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 31 ՍԼ 880 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 36 ՕT 402 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 3-ը՝ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներից 3-ին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Արման Վարդերեսյանն ու Սամվել Ազատյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+