105679 դիտում
20:50 05-04-2020
ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ձեռնարկած քայլերի արդյունքում Արցախում ժամկետային զինծառայողի սպանությունը բացահայտվեց. նախարարի հրամանով դեպքի վայր է ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարը
Ապրիլի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեն [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/03/1151587/]հաղորդագրություն[/url] էր տարածել՝ այս տարվա ապրիլի 3-ին Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան փաստի առթիվ:
Քննչական կոմիտեից տեղեկանում էինք, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մահվան դեպքի բացահայտման և օբյեկտիվ քննություն տանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով Արցախ են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ:
Արդեն Արցախում՝ Ա. Աղաջանյանի գլխավորությամբ, Արցախի ռազմական ոստիկանության Կենտրոնական ապարատի, Ստեփանակերտի և Հադրութի ռազմական ոստիկանության բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հսկայածավալ ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ. Բաբակեխյանին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է շարքային Ա. Պ.-ն՝ իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգի փողը Գ. Բաբակեխյանի ծնոտի շրջանում դնելով և կրակահերթ արձակելով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ա. Աղաջանյանի Արցախ գործուղելը տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Սակայն իրականությունը կարճ ժամանակում բացահայտվել է և շարքային Ա. Պ.-ն Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է և քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ Քր-օր-ի 365 հոդվածի 1-ին մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի (սպանություն՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով) հատկանիշներով:
[b]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաբակեխյանի սպանության կասկածանքով ձերբակալվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 20-ամյա Արսեն Պետրոսյանն է։
[/b]
[b]ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0135046001586107669340308.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
33457 դիտում
14:43 26-05-2020
Դավիթ Տոնոյանի հրամանով Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ է նշանակվել Գառնիկ Հայրապետյանը