7195 դիտում
23:53 05-04-2020
Սրմաքեշը վաղուց վաճառել է «Արարատին» պատկանող հողատարածքը Ձորաղբյուրում. Գաբրելյանովի նոր բացահայտումները
Ռուսական մեդիաշուկայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Արամ Գաբրելյանովը, ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է արել Երևանի «Արարատի» վերաբերյալ, հայտնում է [url=https://armsport.am/2020/04/05/%d5%bd%d6%80%d5%b4%d5%a1%d6%84%d5%a5%d5%b7%d5%a8-%d5%be%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d6%81-%d5%be%d5%a1%d5%b3%d5%a1%d5%bc%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1/]Armsport.am[/url]-ը:
«Հիմա Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակի մասին: Ակումբը վերջին տասը տարիների ընթացքում պլանաչափորեն մահանում է: Ակումբի սեփականատեր, շվեյցարացի միլիարդատեր Սրմաքեշը կուլուարներում ակտիվորեն պատմում էր, որ ակումբը սպանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը, բայց նա երկար ժամանակ է՝ չկա, իսկ ակումբը շարունակում է մահանալ:
Անցյալ ամառ երեք հայ գործարարներ ստորագրեցին փաստաթղթեր, որ պատրաստ են հինգ տարով ֆինանսավորել «Արարատը»՝ տարեկան մեկ միլիոն դոլարով: Այդ մասին էր իմ համաձայնությունը Սրմաքեշի հետ: Առանց երաշխիքային փաստաթղթերի ՝ ոչ մի խոսակցություն չի կարող լինել: Ես երաշխավորության նամակներով մեկնեցի Շվեյցարիա և առաջարկեցի ակումբը ձևակերպել 4 հոգու անունով: Երեք գործարարը և Սրմաքեշը՝ յուրաքանչյուրը բաժնետոմսերի 25 տոկոսով: Սիրմաքեշը երկար ժամանակ պատմեց ինձ, թե ինքը որքան է սիրում Հայաստանը և «Արարատ» ակումբը և ասաց, որ ինքը պատրաստ է ամեն ինչ լուծել, բայց փաստաբանները պետք է այն ուսումնասիրեն: Դրա շուրջ էլ համաձայնության եկանք:
Երկու շաբաթ անց շվեյցարացին պարզապես թողեց այդ թեման: Ակումբը շարունակում էր պարտքերի մեջ խրված մնալ, բանը հասավ նրան, որ խաղացողները չունեին բավականաչափ մարզաշապիկներ, և համարները սոսնձում էին հին մարզաշապիկների վրա: Ինձ պարզապես հետաքրքրում էր, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ միայն վերջերս պարզ դարձավ, թե ինչու Սրմաքեշը հրաժարվեց:
Իմ լրագրող ընկերների հետաքննությունը ցույց տվեց, որ Սրմաքեշը չի կարող միավորվել որևէ մեկի հետ, որովհետև անմիջապես կպարզվի, որ «Արարատին» դեռ սովետական տարիներից պատկանող հողատարածքը՝ մոտ 40 հա տարածություն, Երևանի ամենաէլիտար թաղամասում, վաղուց վաճառվել է Սրմաքեշի կողմից և այն այլևս ակումբի հաշվեկշռում չէ:
Երբ փորձառու երկրպագուները Սրմաքեշին ներկայացրեցին, որ նա Հայաստանի ազգային ժառանգությունից՝ «Արարատ» ակումբից գողացել է այն հողատարածքը, որը դեռ Դեմիրճյանի և Հայաստանի Կոմկուսի կենտկոմի կողմից էր հատկացվել ակումբին, միլիարդատերը հանգիստ պատասխանեց՝ «իսկ ինձ ո՞վ կարող է ինչ-որ բան ասել: Փաշինյանն իր կնոջ հետ գալիս է ինձ մոտ՝ Շվեյցարիա, հանգստանալու»:
Կարծում եմ, որ պետք է լիարժեք հետաքննություն անցկացվի՝ պարզելու, թե ինչ է կատարվում ակումբի հետ և ում ձեռքում է Ձորաղբյուրի բազան: «Արարատի» միլիոնավոր երկրպագուներ պետք է իմանան ճշմարտությունը»,- գրել է Գաբրելյանովը:
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
13:26 03-06-2019
ՀՀ ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ
18203 դիտում
14:10 12-10-2018
Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը
Այս բաժնից
3304 դիտում
10:36 18-12-2024
«Նոա»-ն մեկնել է Սերբիա
3226 դիտում
19:40 16-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է
3283 դիտում
15:28 16-12-2024
Յուրի Սաքունցը` պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBU վարկածով աշխարհի չեմպիոն