25720 դիտում
17:01 06-04-2020
Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կորոնավիրուսով վարակված պացինետների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նշեց, որ վարակվածներից 35-ը գտնվում են ծանր վիճակում, դեռ ռեանիմացիոն բաժանմունքում չեն, սակայն թթվածնի կարիք ունեն, որը ստանում են հիվանդանոցներում, իսկ 8 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Ցավոք՝ ունենք մահ, 68 տարեկան քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել: Նա ունեցել է հարակից խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիապետ, հիպերտոնիա, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի. «Ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացի: Մենք արդեն 400-ից ավելի ինքնմեկուսաացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք: Նրանց թիվը մեծանում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16489 դիտում
09:24 26-03-2020
Վարակվածներից 36-ի մոտ առկա է թոքաբորբ. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
1750 դիտում
20:57 31-05-2021
Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 71, ծանր՝ 316 քաղաքացիներ
10562 դիտում
14:11 02-05-2020
Կորոնավիրուսով վարակվածներից 28 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին