211652_close_icon
views-count851 դիտում article-date 12:35 07-04-2020

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չեղարկում է բոլոր չվերթները մինչև ապրիլի 30­ը ներառյալ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Հարգելի գործընկերներ, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30­ը ներառյալ բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան»,- նշել է Խաչատրյանը։ Ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել էր բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը։ Անդրադառնալով EASA ստուգումներին՝ Գևորգ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս պահին իրենք ակտիվ քննարկումների մեջ են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ «Արմենիա» ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին»,- գրել է ավիաընկերության փոխտնօրենը։

Նմանատիպ նյութեր