211652_close_icon
views-count2653 դիտում article-date 23:01 07-04-2020

Ազգային ժողովը հեռավար քննարկում կանցկացնի հեռավար կրթության վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հեռավար կրթության վերաբերյալ հեռավար քննարկում կիրականացնի։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ «Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկում, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքէջի «Լուրեր» բաժնում»,– նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր