2490 դիտում
10:29 08-04-2020
Հիվանդներին ստիպում են մնալ տանը և չդիմել բժշկի` մինչև դանակը չհասնի ոսկորին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Աշխարհում իրարանցում առաջացրած կորոնավիրուսը, կարծես, որոշ համայնքների բուժհաստատություններում ոչ միայն իրարանցում չի առաջացրել, այլ, օրինակ՝ Իջևան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը և չդիմել բժշկի` մինչև դանակը չհասնի ոսկորին:
Առաջին հայացքից այս ամենը աբսուրդի ժանրից է թվում, սակայն Հայաստանում, առավել ևս հիմա, որևէ բանից զարմանալ պետք չէ: Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջևան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բարձր ջերմություն, դժվար շնչառություն, հազ, սակայն որևէ կերպ Իջևան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել:
Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ Իջևանի պոլիկլինիկայում, բժիշկներն անտանելի կոպիտ են հիվանդներին վերաբերվում, «մուննաթ» են գալիս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր դիմում են իրենց»»:
[b]Մանրամասն թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3774 դիտում
14:44 15-07-2020
Երբ դանակը ոսկորին է հասնում, վերջին զարկի իրավունքը ոչ մեկին բաշխելու իրավունք չունենք
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»