211652_close_icon
views-count4085 դիտում article-date 10:55 08-04-2020

Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները: Արդյունաբերական ավտոմատացման ոլորտում նման սարքերի արտադրության ինչպիսի՞ ներուժ ունենք: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ հայաստանյան ինդուստրիալ ոլորտում կան հզոր ընկերություններ, որոնք ունեն բավարար հմտություններ նման սարքերի արտադրությանը զարկ տալու համար: Օրինակ՝ Գորիսում, ինչպես նա նշեց, «Արմատ» լաբորատորիաների սաներն արդեն արհեստական շնչառության սարք են հավաքել եւ այժմ փորձարկում են այն: «Արդյունաբերական ավտոմատիկայի ոլորտում հայկական ՏՏ ընկերությունները բավական մեծ պոտենցիալ ունեն եւ ոչնչով չեն զիջում համաշխարհային չափորոշիչներին: Նույնիսկ տեխնոլոգիական առումով ունենք ամենաբարձր մակարդակը: Բժշկական ուղղվածության ընկերություններ կան, որոնք կկարողանան արհեստական օդափոխման սարքեր նախագծել ու արտադրել: Նրանց արտադրողականությունը, վստահ եմ, կծածկի ոչ միայն երկրի ներսում առկա պահանջարկը, այլ նաեւ պատվերներ կընդունի արտերկիր արտահանելու համար»,- նշեց Կարեն Վարդանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր