7636 դիտում
16:06 09-04-2020
Երեկ գիշեր 30 ՀՀ քաղաքացի մնացել է ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում, ՌԴ օդային ճանապարհը փակ է, դժվար է չարտերային թռիչք կազմակերպելու թույլտվություն ստանալ. Դավիթ Տոնոյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ գիշեր ՌԴ «Դոմոդեդովո» օդանվակայանում մնացել է 30 ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն Մոսկվայից չարտերային թռիչքներ չեն իրականացվում, նրանք չեն համաձայնել գնալ հյուրանոց: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/09/domodedovo/3259400?fbclid=IwAR2RmxATt93-l5WrkGr5nZiESncUF4_OrQhb2-15Ejc8Qv5a6NbKmGXuuI4]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը:
Իսկ թե որն է պատճառը, որ մարդիկ գիշերն անցկացրել են օդանավակայանում, Տոնոյանը նշեց, որ մի մասը մտածում էր, որ հնարավոր է ամեն պահի տոմսի վաճառք լինի, քանի որ մինչ այդ չարտերների թռիչքը հաստատում էին մեկ կամ կես օր շուտ ու գիշերը սկսում են վաճառվել տոմսեր: «Իրենք մտածում էին, որ հնարավոր է, օրինակ, եթե այսօր չարտեր լիներ, ապա ցանկացած պահից կարող էր սկսվել տոմսի վաճառք: Մի մասն էլ մնացել էր, որովհետև որոշել էին վերածել ակցիայի, որ ցույց տան իրենք այստեղ են ու անպայման իրենց դրությամբ Հայաստանը հետաքրքրվի ու պարտադիր կազմակերպի չարտեր»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ օդանավակայանում մնացած մարդկանց մոտ երեկ մինչև ուշ գիշեր դեսպանատնից ներկայցուցիչներ են եղել, որոնք համոզվել են, որ մարդիկ գնան հյուրանոց.«Մի մասը գնացել է, մոտ 30 հոգի չի գնացել, մնացել են: Հետները կապ եմ հաստատել, հիմա արդեն համաձայնել են տեղափոխվել հյուրանոց, հիմա պետք է հաշվենք հստակ քանի հոգի են, որ տեսնենք որ հյուրանոցում ինչքան տեղ կա, տեղավորեք»,- տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ ե՞րբ է հնարավոր չարտերային թռիչք իրականացվի, նա պատասխանեց, որ չարտերային թռիչքների մասին դեռ խոսակցություն չկա, պարզ էլ չէ հստակ կլինի՞, թե ոչ, կամ եթե լինելու է, ապա որ օրերին է լինելու, դեռ բանակցություններ են տարվում: «ՌԴ և՛ ցամաքային, և՛ օդային սահմանը փակ է աշխարհի բոլոր երկրների հետ, Ռուսաստանն այս պահին նույնիսկ իր քաղաքացիներին չի վերադարձնում, նույնիսկ ՀՀ-ում մնացած ՌԴ քաղաքացիները երկու չարտեր, որ իրականացվեց, չեն վերդարձվել, Հայաստանից իքնանթիռները դատարկ են վերադարձել, այս պայմաններում շատ դժվար է թույլտվություն ստանալ, թռիչք կազմակերպել»,- պարզաբանեց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ շուրջ 3000 հայրենակից դեսպանատան թեժ գծով կապվել է ու թողել են իրենց անձնագրի տվյալները, որ պարտադիր պետք է վերադառնա Հայաստան: «Սա այն թիվն է, որի շուրջ բանակցություններ են տարվում, որի շուրջ դեսպանատունը մտածում է՝ ինչպես խնդիրը լուծի, բայց ընդհանուր ցանկացողները, որոնք զանգում և հետաքրքրվում են, խդնրում են տեղեկացնել մոտ 10 հազար քաղաքացիներ են, այն էլ դա միայն դեսպանատան տվյալներով»,- նշեց Տոնոյանը:
Հարցին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը անձանց ցուցակ է հրապարակել, դա ի՞նչ ցուցակ է, նա արձագանքեց, որ այդ ցուցակը ստիպված է հրապարակվել: «Դրանք այն քաղաքացիներն են, որոնք չէին ուզում գնալ հյուրանոց և ինչ-որ պայմաններ էին դնում: Արդյունքում կոմպրոմիսի գնացին և դեսպանատունն առաջարկեց այդ տարբերակը. անունները հրապարակվեցին որպես երաշխիք, որ նրանք անպայման կվերադառնան, որ ցույց տրվի, որ նրանցով հետաքրքրված են: Դա ստիպված քայլ էր ու նախկինում երեբեք նամն բան չի եղել, դրանից հետո նոր նրանք համաձայնել են գնալ հյուրանոց»,- ընդգծեց Տոնոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/09/domodedovo/3259400?fbclid=IwAR2RmxATt93-l5WrkGr5nZiESncUF4_OrQhb2-15Ejc8Qv5a6NbKmGXuuI4]կայքում[/url]։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/08/1151930/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող մեր հայրենակիցներից, ովքեր խնդրել էին, որպեսզի իրենց խնդրի լուծմանը միջամտեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում զանգահարողներն ասել էին. «Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի տեսաուղերձը լսեցինք, գոհ ենք, որ ՀՀ կառվարությունը անում է անհնարինը, որպեսզի իր հայրենակիցների խնդիրը լուծվի, բայց ուզում ենք Տ. Ավինյանին տեղեկացնել, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում արդեն մի քանի օր է, կարելի է ասել, գիշերում են Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ, ովքեր քանի օր է, չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Ուզում ենք հավատալ, որ կառավարությունը 1-2 օրվա ընթացքում վերջապես կլուծի այդ պրոբլեմը: Ասես մեզ զգանք անպաշտպան, մեր հույսը Հայաստանի կառավարությունն է: Անգամ կան տարեցներ ու երեխաներ և շատերիս մոտ արդեն գումարն էլ է վերջացել ու չգիտենք, քանի օր կտևի այս անորոշությունը: Հարգելի պարետ, դուք ունեք հնարավարություն կատարվածի մասին տեղեկացնել վարչապետ Ն. Փաշինյանին ու վստահ ենք, եթե ՀՀ վարչապետին իրականությունը ճիշտ ներկայացվի, ապա նրա մի զանգը բավական է, որ մեզ այս մզձավանջից դուրս բերի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11391 դիտում
10:42 21-04-2020
«Դոմոդեդովո» օդանավակայանից երեկ գիշեր հայերին տարհանել են. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10206 դիտում
20:13 30-05-2022
FLYONE ARMENIA-ն ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչք իրականացնելու թույլտվություն
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)