211652_close_icon
views-count933 դիտում article-date 23:28 09-04-2020

Արձագանք Covid-19-ին. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել խոցելի խմբերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Covid-19-ի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից, ՀԿԽԸ-ն՝ Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևան քաղաքի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։ Այս ընթացքում՝ արտակարգ ռեժիմով շարունակում են գործել Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները, կամավորները՝ ըստ կարիքի այցելում և օգնում են աջակցության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու հարցում ՀԿԽԸ կողմից իրականացվող խնամքի բոլոր ծառայությունները նույն ռեժիմով շարունակում են իրենց աշխատանքը, մարդասիրական օգնություն է տրամադրվում միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և փախստականներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը, ակտիվորեն իրականացնում է տեղական և միջազգային ռեսուրսների հայթայթման գործընթաց։ Արդյունքում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կաջակցի 11050 մարդու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների զամբյուղի հիման վրա: Շահառուները կհանդիսանան անժառանգ և միայնակ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձիք: Մարտի 27-ից ապրիլի 5-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Covid-19-ի համավարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, իրականացրեց ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։ Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերում և Երևանում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ՝ թվով 1027 հոգի, ստացան սննդի փաթեթներ։ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ապրիլի 9-ից, 93 տարեկան և դրանից բարձր տարիքի ևս 119 միայնակ տարեցներ ստանում են թարմ սննդի փաթեթ։ Նվիրատուներն են՝«Միլքո» (ՓԲԸ), «Սեվանի իշխան» (ՓԲԸ), «Սոնանուշ» (ՍՊԸ), «Գրին ֆարմեր» (ՍՊԸ), «Էկո ֆրեշ մաշրումս» (ՍՊԸ), «Ինգո Արմենիա» (ՍՊԸ), «Ագրո թրեյդ» (ՍՊԸ), «Գոլդեն բեյքրի», «Ռոյալ - Արմենիա», «Սմօգսոյուզ» ՍՊԸ, «Ռեֆրուտ» ՍՊԸ։ Ապրիլի 7-ից 10-ը «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հիմնադրամի կողմից ձեռք բերված պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների փաթեթներ են բաշխվում Արագածոտնի մարզի 351 միանակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ապրիլի 8-ին նախաձեռնությանը միացավ նաև «Իքս Գրուպ» ընկերությունը՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ լավաշ, տոնական կուլիչ, ինչպես նաև «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրության ձու ավելացնելով փաթեթներին, որոնք Հայկական Կարմիր խաչի կամավորները բաժանեցին Ապարանի շրջանի 90 միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց: Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։ Նշված ամբողջ գործունեությունն իրականացվում է և շարունակական է մեր գործընկերների շնորհիվ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Դանիական Կարմիր խաչ, ԱՄՆ կառավարություն, Եվրամիություն: -———————————————————————————————————————————— Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր