211652_close_icon
views-count711864 դիտում article-date 22:56 11-04-2020

Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու ավտոշուկայում կասկածելի հանգամանքերում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներում, որոնք վերածվել են մոխրակույտի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի տարածքում ավտոմեքենաներ են այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 և թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: Պարզվել է, որ այրվել ու ոչ շահագործելի են դարձել Kia Optima 9345 AV, Honda Step wagon մակնիշի 3892CG համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի, Toyota Camry առանց համարանիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մի քանի ժամ նշված հատվածում հերթապահություն են իրականացրել: Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Չենք կարծում, որ սա պատահականություն է: Կամ միտումնավոր այրել են, կամ էլ՝ ավտոգողերը փորձել են մեքենաների վրայից ինչ-որ մասեր հանել, և կարճ միացման պատճառով հրդեհ է ծագել ու հանցագործը կամ հանցագործները իրենց սև գործը կիսատ թողնելով, դիմել են փախուստի: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել հրշեջներին, քանի որ եթե նրանք օպերատիվորեն չարձագանքեին, ապա հրդեհը տարածվելու էր մյուս ավտոմեքենաների վրա և «ադիբուդիի» պես ճտճտալով ավտոները վառվելու էին: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մինչև վերջ հերթապահություն կատարեցին դեպքի վայրում: Մնում է, որ ոստիկանները բացահայտեն իրականությունը, քանի որ հայտնի չէ կրակ ծագման պատճառը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր