1058 դիտում
22:14 13-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ՝ բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2020թ. ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ:
Հանձնաժողովի անդամների շրջանում ձեռնարկվել են սանլուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ:
Մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում ախտահանման միջոցառումները իրականացվել են «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցներով, գյուղական բնակավայրերում՝ շրջանային բուժմիավորումների գործադիր տնօրենների ու շրջանային բաժինների պետերի վերահսկողությամբ:
Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 71 500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց և 600 հատ ախտահանիչ նյութ,
ԱՀ ոստիկանությանը՝ 500 հատ դիմակ, 1000 հատ ձեռնոց և 60 հատ ախտահանիչ նյութ:
Շարունակվում են հերթապահություն իրականացնել բոլոր բժշկասանիտարական հսկիչ կետերում:
Վերջիններս ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով և բժշկական նշանակության պարագաներով:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
21:09 01-07-2024
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից