4342 դիտում
23:28 14-04-2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հեռավար հանդիպում կանցկացնի հանրապետության դպրոցների աշակերտների հետ
Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA-ի շրջանակներում հեռավար հանդիպում կանցկացնի հանրապետության դպրոցների աշակերտների հետ։ Սերգեյ Սմբատյանն աշակերտներին կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունը‚ նրա ստեղծագործական ուղին‚ կանդրադառնա Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտին‚ կզրուցի դասական երաժշտությանն առնչվող այլ թեմաների մասին։
Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի կատարման տեսագրությունը‚ ի դեպ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի և դաշնակահարուհի Գլորիա Քամփաների կատարմամբ կներկայացվի ապրիլի 16-ին՝ ժամը 19.00‚ նվագախմբի ֆեյսբուքյան էջով։
Սերգեյ Սմբատյանը հեռավար դասի ընթացքում կպատասխանի նաև աշակերտների հարցերին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ[url=https://www.facebook.com/events/255729215822958/] հղմամբ [/url]
Նմանատիպ նյութեր
7352 դիտում
23:06 23-05-2018
Մյունխենը ծափերով և բիսերով է ընդունել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին
3104 դիտում
21:52 09-09-2019
Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը