945 դիտում
18:21 14-04-2020
Ժամը 17։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող կամ ընտրողների 37․5 %-ը
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը):
[b]Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.[/b]
Ստորև ներկայացված է Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի.
Ստեփանակերտ – 39003 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10616 քաղաքացի կամ ընտրողների 27․2 %-ը
Ասկերանի շրջան – 11 925 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5522 քաղաքացի կամ ընտրողների 46․3 %-ը
Հադրութի շրջան – 8521 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4237 քաղաքացի կամ ընտրողների 49․7 %-ը
Մարտակերտի շրջան – 13 026 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5601 քաղաքացի կամ ընտրողների 43 %-ը
Մարտունու շրջան – 17 228 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 7305 քաղաքացի կամ ընտրողների 42․4 %-ը
Շահումյանի շրջան – 2100 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 887 քաղաքացի կամ ընտրողների 42․2 %-ը
Շուշիի շրջան – 3906 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1551 քաղաքացի կամ ընտրողների 39.5 %-ը
Քաշաթաղի շրջան – 7096 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2973 քաղաքացի կամ ընտրողների 41.9 %-ը
Երևան 1 ընտրատեղամաս – 832 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 147 քաղաքացի կամ ընտրողների 17.7 %-ը
Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):
Նմանատիպ նյութեր
2861 դիտում
18:24 10-10-2021
Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6 %-ը
2853 դիտում
21:49 10-10-2021
Արցախում ժամը 20-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»