943 դիտում
13:06 16-04-2020
Ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է:
«Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով արտահանումներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Վրաստանի, Ռուսաստանի գործընկերների հետ սերտ գործարկցության արդյունքում այս պահին հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումների հարցում սկզբունքորեն խնդիրներ չեն եղել։ Վարչապետը հետաքրքրվեց նաև Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքից, և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը, թեև նախկինում էլ հեռահար էր իրականացնում։
«Ակտիվ մասնակցություն է ունենում, կարանտինից դուրս է եկել։ Նաև ՌԴ-ում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսեթիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն: Այսինքն՝ բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ»,- ասաց Անանյանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ու Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար:
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
22:58 17-02-2014
Արցախում ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան