804 դիտում
10:13 17-04-2020
Ներքին «քննություն»՝ տարբեր «սանկցիաներով» «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք հատկապես վերաբերում են այս կամ այն պետական կառույցի ներքին խնդիրներին, առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում այդ գերատեսչություններում:
Բայցի սեփական ֆեյքային բանակով «սուտ է» շտամպավորված գրառումներից (որքան տեղեկությունը հավաստի է, այնքան նման գրառումները շատ են), մեր աղբյուրների փոխանցմամբ, նաև յուրատեսակ ներքին «քննություն» է ընթանում՝ առավելապես հիմքում ունենալով դավադրապաշտականությունը. կառույցի ներսից ով կարող էր տեղեկությունը տված լինել, ում էր ձեռնտու նման տեղեկության հրապարակումը, ով որ լրագրողի հետ կարող է երբևէ մի բաժակ սուրճ խմած լինել և այլն:
Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը, որոշ դեպքերում «կասկածյալ» ունենալու դեպքում վերջինիս հանդեպ կիրառվում են տարբեր «սանկցիաներ», այդ թվում՝ գործերից աստիճանաբար մեկուսացում, «բարեկամական զրույց»:
Ավելին, տեղեկություններ կան, որ տարբեր նախարարություններում մի քանիսը, որևէ կապ չունենալով այս կամ այն տեղեկատվության արտահոսքի հետ, պարզապես չեն դիմացել նման վերաբերմունքին ու վիրավորված հեռացել են աշխատանքից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4856 դիտում
21:16 30-09-2017
Մաքքեյնը կոչ է արել Թրամփին սանկցիաներով «պաշտպանել Ամերիկան» Ռուսաստանից
1026 դիտում
09:13 08-05-2020
Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն մեկ առարկայից․ «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»