211652_close_icon
views-count12421 դիտում article-date 22:03 19-04-2020

Արմեն Աշոտյան. Ինչու՞ էր երկիրը այդքան անպատրաստ և ի՞նչ ժամանակին պետք է անեին իշխանությունները մինչեւ վարակի զանգվածային բռնկումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արդեն մեկուկես ամիս Արտակարգ դրության մեջ ապրող ժողովուրդը օրեցօր առերեսվում է նոր խնդիրների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական։ Ավաղ, կորոնավիրուսի հարվածն անխուսափելի էր նաեւ Հայաստանի համար։ Բնականաբար, ցանկացած իշխանության դեպքում այն մեծ հավանականությամբ կյատնվեր մեր երկրում։ Բայց... Բոլորս ենք հիշում, թե որքան ոչադեկվատ էր ստեղծված իրավիճակին մեր իշխանությունը, որքան մակերեսային էր եւ անլուրջ պետական պաշտոնյաների պահվածքը, ինչ համառությամբ էր Նիկոլ Փաշինյանը փորձում «Այո» ստանալ իր սահմանադրական ավանտյուրային՝ կորցնելով թանկարժեք ժամանակը։ Արդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանն, այլ վարակին։ Ինչու՞ էր երկիրը այդքան անպատրաստ եւ ի՞նչ ժամանակին պետք է անեին իշխանությունները մինչեւ վարակի զանգվածային բռնկումը։ Ինչպե՞ս է այսօր աշխատում պարետատունը։ Ինչպե՞ս են ծախսվում պետական միջոցները։ Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր են առկա գնումերի եւ ծառայությունների ձեռքբերման ընթացքում։ Այս ամենը պետք է դառնա մանրամասն ուսումնասիրման առարկա։ Աստծո հաջողությամբ իրավիճակի բարելավումից անմիջապես հետո հրամայական է ստեղծել այս հարցերով հատուկ քննիչ հանձնաժողով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր