211652_close_icon
views-count975 դիտում article-date 18:15 21-04-2020

«Բարսան» առաջին անգամ կվաճառի «Կամպ Նոուի» անվանման իավունքները

«Բարսելոնան» կվաճառի իր տնային «Կամպ Նոու» ստադիոնի անվանման իրավունքները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար գումար հանգանակելու համար: Ակումբի տնօրենների խորհուրդը հաստատել է 2020/21 մրցաշրջանում «Կամպ Նոու» ստադիոնի անվանման իրավունքների փոխանցումը «Բարսելոնայի» հիմնադրամին, որն էլ կզբաղվի հովանավոր փնտրելով: Որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Կատալոնիայում հետազոտական նախագծերի համար միջոցներ հավաքելու և ներդնելու համար: «Բարսելոնայի» ստադիոնի անվանման փոփոխությունը պատմության մեջ առաջին անգամ է լինելու:

Նմանատիպ նյութեր