211652_close_icon
views-count1242 դիտում article-date 23:40 21-04-2020

Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը չի կարող ընդունելի լինել առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի. ՀՀ Աժ փոխնախագահ

Արցախի Հանրապետությունը լինելով` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, իր կարգավիճակը կերտել է ազատ և անկախ պետականության ստեղծմամբ։ Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը չի կարող ընդունելի լինել առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի։ Ինստիտուցիոնալ առումով, Արցախի Հանրապետությունը իր կարգավիճակով միջազգային հարթակում հանդես է գալիս իրավական բոլոր նորմերին համապատասխան։ Օրեր առաջ տեղի ունեցած վերջին ընտրություններն Արցախում, դրա վառ դրսևորումն է, այն ցույց տվեց և աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։ Միջազգային հանրությանն Արցախյան հակամարտությունը չպետք է ճանաչելի լինի որպես ընդամենը տարածքային վեճ։ Այսօր, եթե կան խնդիրներ արտաքին վեկտորում, պետք է տրվեն նաև համապատասխան բացատրություններ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ավելի խորությամբ պետք է ընկալեն և ընդունեն առկա իրադրությունը. Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման հարցը` միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը, պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։ Սկզբունք, որը Արցախի ժողովուրդը վաստակել է իր երկարամյա բազմաչարչար պայքարի արդյունքում և շնորհիվ իր անկոտրում կամքի` հանուն ազատության ու անկախության, հանուն ազգային ինքնության պահպանման ու զարգացման: [b]ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]

Նմանատիպ նյութեր