1124 դիտում
16:59 22-04-2020
Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում հուշարձանը ներկել են կապույտ գույնով
Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․ խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկել են կապույտ գույնով։ Այդկերպ հարգանքի տուրք է մատուցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող առողջապահության համաշխարհային ներկայացուցիչներին:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով ՝ կապույտ գույնը խորհրդանշում է մոլորակը և համերաշխությունը։
1964-ի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, Կոմազավայի պուրակում կառուցված մարզահամալիրում անցկացվել են ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, ինչպես նաև խաղարկվել են ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները:
Տարածքում կա նաև 12 հարկանի կառույց, որն ամեն երեկո , մինչև մայիսի 6 –ը կլուսավորվի կապույտով, քանի դեռ բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք տալ նաև քաղաքի մեկ այլ խորհրդանիշ ` Skytree հեռուստաաշտարակին:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
19:52 20-11-2021
«Զվարթնոցն» այսօր կլուսավորվի կապույտ գույնով
1700 դիտում
21:18 20-11-2022
Հայաստանում կապույտ գույնով լուսավորվել են խորհրդանշական կառույցներ
3321 դիտում
23:12 12-08-2015
Բրիթնի Սփիրսը մազերը կապույտ է ներկել
Այս բաժնից
2233 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2887 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2413 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում