4264 դիտում
18:10 23-04-2020
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 8 է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից:
Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:
Այսպիսով Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 8-ի:
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
11:35 30-07-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 232 է
1435 դիտում
12:40 23-08-2020
Արցախում կորոնավիրուսի ևս 2 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 270 է
3100 դիտում
12:07 26-07-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուս 9 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212-ի
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»