7358 դիտում
10:37 24-04-2020
«Կուշտն ի՞նչ գիտի, թե սովն ինչ է». պետծառայողները վրդովված են․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Դժվար է ասել, թե իշխանությունը երբ կորոշի հանրային տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը հանել, բայց դա մեծ պատուհաս է դարձել աշխատող քաղաքացիների, հատկապես պետական ծառայողների համար։
Նրանք այս իրավիճակում համ աշխատում են, համ առողջությունը ռիսկի ենթարկում, համ էլ ստացած աշխատավարձը գրեթե ամբողջովին տալիս են տաքսիներին։ Օրերս մի շարք պետծառայողներ մեզ հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին առ այն, որ իշխանության վերնախավը, որ ծառայողական մեքենաներով է պտտվում, մոռանում է, որ շարքային աշխատողները օրը նվազագույնը 2000 դրամ են տալիս աշխատանքի գնալու և գալու համար։
Մեր դիտարկմանը` պետական կառույցներն իրենց աշխատակիցներին տրանսպորտով չե՞ն ապահովում, մեր զրուցակիցները հավաստիացրին, թե բոլորը չէ, որ նման հնարավորություն ունեն։ «Ողջ ամսվա աշխատավարձս տվել եմ տաքսիներին, թող գոնե ավտոբուսների երթևեկությունը թույլատրեն ու հսկողություն սահմանեն, որ մարդիկ իրար շալակ չբարձրանան»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով հայտնի առածը. «Կուշտն ի՞նչ գիտի, թե սովն ինչ է»։
Եվ իսկապես, ի՞նչ անի այն քաղաքացին, որն ընտանիքի միակ կերակրողն է, իսկ ամսվա ողջ աշխատավարձն էլ հերիքում է միայն ճանապարհածախսին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
12:39 15-05-2014
Ֆրանսիայում պետծառայողները գործադուլ են անում
748 դիտում
14:02 07-09-2023
Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք. Արցախի ԱԳ նախարար
Այս բաժնից
922 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»