22253 դիտում
14:07 25-04-2020
Վարչապետը չի՞ տեսնում, թե՞ սխալ են զեկուցում, որ Երևանը սիրող ու աշխատող մարդուն «կարգին» Հայկոն կնոջ խորհրդով ուզում է հեռացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինի աղբավայր Արաբկիրում: Համաճարակի օջախ հանդիսացող տարածքի վրա անթաքույց աչք են փակում:
Իսկ աղբակույտերը ժամ առ ժամ սնկի պես ավելանում են:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի տարածքից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել:
Ի դեպ, աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլև գործում է մեծ առևտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում: Նշենք, որ տարածքի մաքրման պատասխանատուն առևտրի կենտրոնն է:
Սակայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում:
Արդյունքում՝ ոչ միայն վերադարձվել են մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու թթվածինը, այլև բարեկարգմամբ հնարավորություն է ստեղծվել երբեմնի անխնամ վայրերում նոր կանաչապատ և ծաղկած տարածքներ ունենալու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
136196 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ