6493 դիտում
14:20 27-04-2020
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրում են 20 միլիոն դոլար կաշառք տալու մեջ. ակնհայտ է՝ մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա. փաստաբան. Tert.am
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրում են 20 միլիոն դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/arustamyan/3273769?fbclid=IwAR1vQNKuXEnfUWY-kW8C2bcIq6jXCS52gziPgvfpckSpWqCSQaZpG7kVz5c]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ ընդգծելով, թե մեղադրանքի համար ի սպառ բացակայում են փաստական և իրավական հիմքերը, և ակնհայտ է՝ այն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա:
«Առուստամյանը դեռ 2009-2011թթ.-ին փոխառության պայմանագրով տոկոսով գումար է տվել երկու անձի՝ տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Պայմանագրերն առկա են, դրանց գործողության ժամկետները երկու անգամ երկարացվել են: Այդ պայմանագրերը մինչ օրս ունեն իրավական արժեք, իրավական ուժ և գործում են: Հիմա Առուստամյանին մեղադրում են, որ ինքը տարիների ընթացքում իր գումարը չի ստացել, ուրեմն՝ կաշառք է տվել, այնինչ՝ տարիների ընթացքոմ պայմանագրերի ժամկետները երկարացվել են, և նա սպասում է այդ գումարին: Խոսքը մոտավորապես 20 միլիոն դոլարի մասին է»,-ասաց փաստաբանը:
Վերջինս չմեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերը, թե Առուստամյանի ձերբակալությունը կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ՝ նշելով, թե մեկնաբանելու դեպքում կխախտի նախաքննության գաղտնիքը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/arustamyan/3273769?fbclid=IwAR1vQNKuXEnfUWY-kW8C2bcIq6jXCS52gziPgvfpckSpWqCSQaZpG7kVz5c]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
5079 դիտում
22:24 25-04-2020
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է. Tert.am
8250 դիտում
23:28 03-12-2020
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Tert.am
8803 դիտում
20:32 22-09-2019
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց. Aravot.am
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին