1396 դիտում
21:45 29-04-2020
ՀՀ ԶՈՒ 3 ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
Չորրորդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների ընթացքում առաջադրվել են պայմանական տարբեր խնդիրներ, ձեռնարկվել են դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ: Ստուգվել են մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարական կազմի գործողությունները, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները:
Ապրիլի 28-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները: Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն և անթերի կատարել առաջադրված խնդիրները:
ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:
Ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները և զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական հրաձգության վարժանքներ:
Նմանատիպ նյութեր
2122 դիտում
20:50 30-07-2020
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
1603 դիտում
22:48 05-05-2021
ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
1834 դիտում
23:20 10-05-2021
ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ