287 վետերանները Հաղթանակի օրվա առթիվ կստանան 300 հազարական դրամ պարգևատրում
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300․000 դրամի չափով պարգևատրում տրամադրել:
Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 86,1 մլն դրամ:
Նշվում է, որ 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 287 վետերան:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ սա միանվագ պարգևատրում է, իսկ 2019-ից նրանց պարգևակճարը կառավարությունը կրկնապատկել է 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: