211652_close_icon
views-count1360 դիտում article-date 21:24 30-04-2020

Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ: Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»: [b]«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր