739 դիտում
10:54 07-05-2020
Բաքուն այս պահին ռազմական արկածախնդրության չի գնա․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ և սպասվում էր, որ դրան կհետևեն քաղաքական որոշակի զարգացումներ, վերադասավորումներ։ Սակայն համաշխարհային առողջապահական ճգնաժամով պայմանավորված նման գործընթացներ կարծես թե տեղի չունեցան։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ խորհրդարանը դեռ չի անցել իր բնականոն աշխատանքին, իրավիճակը սառեցված է, բայց դրա հետ մեկտեղ «աղմկահարույց» ձերբակալություններ են լինում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, որոնք մեղադրվում են կոռուպցիայի և կաշառակերության մեջ։
Պատգամավորի գնահատմամբ, Ադրբեջանը շարունակում է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն իր հայտարարություններով և գործողություններով։ Թեև Ադրբեջանը բավականին անկանխատեսելի հակառակորդ է, բայց միևնույն ժամանակ, գնահատելով ներքին և արտաքին իրավիճակը, Տ. Հայրապետյանը համոզված է, որ Բաքուն այս պահին ռազմական արկածախնդրության չի գնա․ «Դա շատ ռիսկային կարող է լինել Բաքվի համար։ Ներքին իրավիճակն այնպիսի սպառնալիք չի ստեղծում իշխանությունների համար, որի պատճառով դիմեն ռազմական գործողությունների։ Ինչ խոսք, կան բողոքներ, բայց կորոնավիրուսի իրավիճակն իշխանությունները լավագույնս օգտագործում են հենց այդ ընդդիմության դեմ պայքարելու համար»»։
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3014 դիտում
11:03 19-01-2022
Թուրքիայի տնտեսական անկումը վաղ թե ուշ Էրդողանին մղելու է նոր արկածախնդրության․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
979 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1255 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2536 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ