6150 դիտում
19:54 07-05-2020
Վանաձորի բժշկական ստորաբաժանման աշխատակիցները այցելեցին Վանաձորի բանտ. պատճառը կորոնավիրուսի դեմ պայքարն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նույն հիմնարկի հերթապահ խմբի ղեկավար կազմի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի Վանաձորի բժշկական ստորաբաժանման ողջ աշխատակիցների մասնակցությամբ, որը վարում էր հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լ. Գրիգորյանը։
Խորհրդակցության օրակարգում էր մի քանի օր առաջ ՔԿ հիմնարկ այցելած ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի՝ Կ. Մանուկյանի և Ա. Հակոբյանի հետ հիմնարկի ղեկավարների միջև տեղի ունեցած գործնական հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ մեթոդական և պարզաբանական հարցերի քննարկումը։
Բացման խոսքով հանդես եկավ հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանը, ով կարևորեց ճիշտ և արդյունավետ փոխհամագործակցությունը ՊՈԱԿ-ի և հերթապահ խմբի միջև։
Հատուկ կարևորվեց COVID 19 համաճարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ մակարդակի ապահովման գործընթացը ( հորդորվեց բոլոր աշխատակիցներին պահպանել ՀՀ կառավարության և Պարետի համապատասխան որոշումների կատարումը)։
Քննարկվեցին նաև փոխհամագործակցության լոկալ այլ հարցեր, հիմնարկի ղեկավար կազմի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Երկկողմ բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
19:52 11-08-2024
Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է․ Բագրատ Սրբազան