211652_close_icon

Արարատյան դաշտը հավատարիմ կմնա երկիրը կերակրելու հանձնառությանը․ Գարիկ Սարգսյան․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count3818 դիտում article-date 10:48 08-05-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արարատի մարզում այս օրերին կատարվող աշխատանքների և, առհասարակ, մարզի զարգացման առաջնահերթությունների ու ծրագրերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրույց է ունեցել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այն հարցադրմանը, որ այս իրավիճակում առաջին պլան է մղվում սննդի անվտանգության խնդիրը երկրում, ուստի մարզը որքանով կկարողանա իր լուման ներդնել այդ գործում, մարզպետն ասել է. «Այն հանգամանքը, որ փակվեցին պետական սահմանները և ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները չկարողացան լքել Հայաստանը և մնացին այստեղ, մի կողմից իր հետ լուրջ սոցիալական խնդիր է առաջացրել, մյուս կողմից էլ, բոլոր նրանք, ովքեր սեփականաշնորհված հողակտորներ ունեն, որոնք տարիներ շարունակ անմշակ էին մնացել, այժմ նրանց կողմից մշակվում է: Այս հանգամանքով պայմանավորված՝ մեղմվում է թե՛ պարենային անվտանգության, և թե մեր քաղաքացիների զբաղվածության խնդիրը: Եվ ես գտնում եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Արարատյան դաշտը պատրաստ է իր վրա վերցնել երկրին կերակրելու այս պատասխանատու հանձնառությունը»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր