3971 դիտում
16:15 11-05-2020
Եթե դու քո խոսքերի համար ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվում քեզ. Սասուն Միքայելյանը՝ Մարուքյանի եղբորը. News.am
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ելույթ է ունեցել եւ անդրադարձել մի քանի օր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտնում է [url=https://news.am/arm/news/577895.html?fbclid=IwAR2hya0-PEsQnp8ku8pfcPclR1_0iNJKLhtbzRMivF13CyynFVsk1iHHnhQ]News.am[/url]-ը։
Իր ելույթի սկզբում նա անդրադարձավ իր կյանքի պատմությանը. «Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են. հայրս 1912-ին է ծնվել, մայրս՝ 2015-ին: Ես 15 տարեկանից հորիցս զրկվել են: Հայրս ու հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհետ կորել է, հայրս վիրավոր եկել է, ընտանիք է ձեւավորել: Այս ժամանակահատվածում մորս օրորոցային երգը եղել է այն, թե ինչ է կատարվել եղեռնի ժամաանկ: Երեւի իրեն էլ իր ծնողներն են պատմել: Իմ պապերը գաղթել են Մուշ գավառից: Այս տարիների ընթացքում ես մորս խոսքով եմ հասկացել, թե ինչ է եղեռնը, ինչ է թուրք ազգը:
Խոջալուի ազատագրման ժամանակ թշնամու նկատմամբ դաժան եմ եղել, բայց այդ ժամանակ 4 ուղղություն է եղել: Մեզ հետ եղել է Մալաթիայի ջոկատը, Սեւանիի ջոկատը, Ստեփանավանի ջոկատը, Թալինի ջոկատը եւ Ղարաբաղի տղերքը: Մի ուղղությամբ մտել ենք: Մտել ենք գիշերը, ինչ եղել է մարտի ժամանակ, լույսը բացվել է 78 հոգի գերի ենք վերցրել: Դրանց մեջ եղել են մայրեր, կանայք, երիտասարդ աղջիկներ, երեխաներ, տարեց տղամարդիկ: Ասել եմ՝ մատով ոչ մեկին չեք կպնելու: Ես մորս պատմածով հասկացել եմ, թե ինչ են արել թուրքերը: Մեր կռիվը սրանց հետ չի, մենք մեր կռիվն անում ենք: Իմ ջոկատի լուսահոգի Արշավիրին, կհիշեք, որ երբ 2008-ին ինձ բռնեցին, հաշմանդամության սայլակին հացադուլի նստեց, ես ասացի՝ Արշո, էս ժողովրդին տար Մեհթիշենի ուղղությամբ թթենիների տակ գոմ ունենք, էնտեղ պահի, ասի՝ մատով ոչ ոք չկպնի: Երեկոյան կողմը գեներալ Դալիբալթայանը եկել է, ասել ՝ հրամանատար, կթողնե՞ս գերիներին տանեմ: Ասել եմ՝ տարեք, պարոն գեներալ: գերիներին տարել են Ստեփանակերտ:
Մենք 7 երեխա ենք, քույրս պատմում է, որ մի անգամ մայրս ասել է՝ Աստված չանի Սասունը գերի ընկնի, ճիշտ կլինի զոհվի: Ու այսօր ինձ համար սուրբ է եւ Էդմոնի մայրը, եւ Ալենի մայրը, եւ Էդմոնի եղբայրը: Ես զինվոր եմ եղել»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/577895.html?fbclid=IwAR2hya0-PEsQnp8ku8pfcPclR1_0iNJKLhtbzRMivF13CyynFVsk1iHHnhQ]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
7106 դիտում
16:13 11-05-2020
Եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք. Սասուն Միքայելյանը՝ Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ.news.am
5667 դիտում
10:29 13-05-2016
Դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես. «Առավոտ»
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին