956 դիտում
14:27 12-05-2020
Հունվարին հայտարարվեց, որ աշխատավարձը 30 տոկոս բարձրացրել է, բայց մեզ 20 տոկոս են բարձր տվել, մեր հասանելիքը չեն տվել, ուր մնաց՝ հիմա պարգևավճար ստանանք. Շտապօգնության բուժքույր. tert.am
Սկզբում նշեմ, որ հունվարից աշխատավարձերի բարձրացում եղավ, ու միշտ թե՛ նախարարը, թե՛ վարչապետը բարձրաձայնում էին, որ 30 տոկոս աշխատավարձ են բարձրացրել բուժաշխատողին, բայց մենք այդ 30 տոկոսը չենք տեսել, մեզ 20 տոկոս են ներկայարցել, ուրիշ բարձրացում չկա:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/12/Hakobyan-anahit/3287117?fbclid=IwAR3D2ZBYozKCpSb_Ui3kxKKS3u_0EEJoW7pL0fLjGjf28AIjB-SdvIQkR4c]tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Մարալիկի շտապօգնության հերթապահ բուժքույր Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Մարալիկի հիվանդանոցի աշխատողները բողոքի ակցիա են անում ինքնամեկուսացման պատճառով իրենց անաշխատունակության թերթիկով 20 տոկոս պակաս աշխատավարձ վճարելու համար:
«Ես չգիտեմ, թե այդ տասը տոկոսն ուր է գնացել, դա երևի տնօրենը գիտի, որովհետև միշտ շեշտվել է, որ 30 տոկոսն է աշխատավարձի բարձրացումը: Եթե մեզ նույնիսկ մեր հասանելիք 30 տոկոսը չեն տվել, 20 տոկոս են տվել, հիմա ի՞նչ պարգևավճար ստանալու մասին խոսենք»,- նշեց նա:
Անահիտ Հակոբյանը շտապօգնության աշխատողներին համեմատեց կույրաղիքի հետ և նշեց, որ իրենց ուշադրություն դարձնող չկա: «Միշտ առաջին գիծ մենք ենք եղել, այն ժամանակ դեռ այս արտակարգ իրավիճակն ու զգոնությունը չկար, մենք առանց որևէ պաշտպանիչ միջոցների աշխատում էինք: Ես գիտեմ 4 ժամ հետո պետք է դիմակը գցել, բայց ես մի դիմակով անընդհատ կանչերի եմ եղել՝ չիմանալով ուր ենք գնում, ինչ հիվանդի հետ գործ ունեք, անկախ նրանից ջերմո՞ղ է, թե ոչ»,- նշեց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/12/Hakobyan-anahit/3287117?fbclid=IwAR3D2ZBYozKCpSb_Ui3kxKKS3u_0EEJoW7pL0fLjGjf28AIjB-SdvIQkR4c]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
13:27 22-02-2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվարին պարգևավճար չեն ստացել. պարզաբանում
3405 դիտում
17:52 30-07-2020
Կորոնավիրուսի հետևանքով շտապօգնության բրիգադի բուժքույր է մահացել. ԱՆ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր