211652_close_icon
views-count116929 դիտում article-date 19:33 15-05-2020

Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում գտնվող «Աստերի» խորտկարանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. բերման ենթարկվածների մեջ է Վանաձորում հայտնի «Գլազը»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 13:45-ի սահմաններում Մյասնիկյան փողոցի 5/5-1 հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում նշված խորտկարանի հետնամասում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 47-ամյա Տիգրան Մելքոնյանը, 38-ամյա Ռոման Գրիգորյանը, 33-ամյա Լևոն Զուլոյանը, 34-ամյա Անուշավան Զաքարյանը, 41-ամյա Դավիթ Ավետիքյանը, 31-ամյա Վլադիմիր Հարությունյանը, դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ մասնակիցներից Վ. Հարությունյանը իր մոտ գտնվող, դեռևս չպարզված տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խախտելով նաև հասարակական կարգը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են Ռ. Գրիգորյանին և Դ. Ավետիքյանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանութան Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Ավետիքյանը Վանաձորում հայտնի է «Գլազ» մականվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր