4199 դիտում
13:59 16-05-2020
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 500 հազար անձանց
Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1015483.html]Արմենպրես[/url]»-ը, մայիսի 16-ին այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական անձանց և ավելի քան 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ «Խոսքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի մասին է։ Մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ»,- ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ:
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ սա ընդունել ենք ոչ այնքան որպես հակաճգնաժային միջոցառում, այլ սա ընդունել ենք որպես հարկային քաղաքականություն, և սա օրենսդրական փոփոխություն է, որը չի դադարեցվելու կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելուց հետո»,- նշեց Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
31704 դիտում
14:30 04-06-2020
Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց և 17,4 հազար իրավաբանական անձանց. վարչապետ
12665 դիտում
14:19 08-04-2020
ՀՀ շուրջ 290 հազար քաղաքացիների 9.3 միլիարդ դրամի չափով վարկային արձակուրդ է տրվել. Փաշինյան
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
967 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ