211652_close_icon
views-count16325 դիտում article-date 15:38 16-05-2020

Հերթական ահազանգը՝ օրեր շարունակ Լարսի անցակետում մնացած քաղաքացիներից. Դեսպանատների ներկայացուցիչները զբաղված են «կուտ տալով»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հերթական ահազանգն է ստացել Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան ուղեւորված, սակայն Վրաստանի սահմանը չանցած Հայաստանի քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն այլեւս չեն պատասխանում իրենց զանգերին, իսկ ՌԴ Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն էլ զբաղված են «կուտ տալով»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Գիշերը, երբ վրացի սահմանապահները հարձակվեցին մեզ վրա, մենք այդ օրը դուրս եկանք իրենց տարածքից, մեզ հետ հանդիպեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը, ով էսքան ժամանակ չէր հանդիպել մեզ հետ, մեզ հորդորում էր, որ լրագրողներին հարցազրույցներ չտանք, իրենց աշխատակիցը երեկոյան եկավ, մեզ համար մի քանի կտոր հավի միս էր բերել, մեկ էլ Թանանյանի կողմից առաջարկ արեց, որ մեր մեքենաներով գնանք Սոչի, հերթագրվենք, ինքնաթիռով գանք։ Ասում էր, որ ավիատոմսը լինելու է 9000 ռուբլուց սկսած, մեքենաները թողնելու ենք վճարովի կայանատեղիում, մենք առաջարկը չընդունեցինք, ասինք, որ համաձայն չենք։ Էդ մարդը գնաց, առավոտ Թանանյանը եկավ, էլի առաջարկեց էդ տարբերակը, մենք ասինք, որ հացի փող չունենք, ինչ մնաց 9000 տոմսի փող: Մենք առաջարկեցինք, որ մեր մեքենաներով հասնենք մեր տուն, հետո առաջարկեց կանանց ու երեխեքին գոնե ինքնաթիռով ուղարկեն, կանանց ու երեխեքի թիվ ասեցինք, ասեց՝ չի տեղավորվում էդ թվի մեջ, իբր 6 հոգու կարային ձրի թռցնեին՝ բայց էլի հերթագրելով: Լրատվամիջոցներով իրենք սուտ տեղեկություններ են տարածում, թե մենք իրենց պայմաններին չենք համաձայնվել, բայց իրենք աբսուրդ պայմաններ են ասել, հիմա էլ սուտ-սուտ բաներ են գրում կայքերում»,-ասաց զանգահարած քաղաքացին՝ նշելով, որ իրենք հայտարարություն են տարածել, թե իբր անվճար են մեզ ուզում տեղափոխեն: Քաղաքացու խոսքով՝ իրենց սնունդ են հասցնում բեռնատարների վարորդները, Ռուսաստանի ՃՈ աշխատողները, մինչդեռ հայկական կողմից իրենք որեւէ օժանդակություն չեն ստանում. «Վրաստանի դեսպանատան աշխատողները չոռնի են գցել մեզ, նույն բանն էլ արդեն էտ Թանանյանն է արել: Մենք հիմա Լարսի մոտ ենք, դրեցինք, ճանապարհ էլ փակեցինք, ոստիկանները մոտեցան, հորդորեցին, որ բացենք, զգուշացրեցին, որ կտուգանեն ու կձերբակալեն, դաժե էստեղի ոստիկաններն են զարմացած. ոչ մեկի պետքը չի: Ով էլ գալիս ա կամ խոսում ա, ոչ մի կոնկրետ բան չեն ասում, ամեն բառը սկսում ա «հնարավորա»-ով»:

Նմանատիպ նյութեր