211652_close_icon
views-count10765 դիտում article-date 21:09 17-05-2020

Մայիսի 17-ին և 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը. Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 17-ին և 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ Հարգանքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- նշվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր