4688 դիտում
20:54 18-05-2020
Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը. Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդի նոր անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդի նոր անդամներին՝ ՀՀ կառավարության կողմից նշանակված, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին, ԵԿՄ կողմից նշանակված, ԵԿՄ վարչության անդամ Բարսեղ Բարսեղյանին, ինչպես նաև «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ Արա Չալաբյանին:
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թ. ցուցանիշների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում հատուցումների ծավալը կազմել է 822 մլն. դրամ։ Մասնավորապես՝ կատարվել է 166 դեպքի հատուցում, որոնցից՝ 2017թ. հետո տեղի ունեցած 17 դեպքի հատուցում (10-ը՝ զոհված, 7-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին), 2015-2016թթ. տեղի ունեցած 18 դեպքի հատուցում (որոնցից 14-ը՝ զոհված, իսկ 4-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին): 2008-2014թթ. դեպքերի մասով կատարվել է 131 հատուցում (որոնցից 109-ը՝ զոհված, 22-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին):
Նիստի ընթացքում արձանագրվել է, որ հաշվետու տարում, 2018թ. համեմատ, ավելի քան 1 միլիարդ դրամով ավելացել է հիմնադրամի կողմից հավաքագրվող գումարի ծավալը (շուրջ 8 մլրդ. դրամ), իսկ հիմնադրամի ընդհանուր ակտիվների ծավալն արդեն հատել է 24 մլրդ. դրամը։
Ի դեպ, նշված ցուցանիշն ավելի քան 2.5 միլիարդ դրամով ավելի է 20172. հավաքագրված գումարից։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019թ. ընթացքում, ամսական կտրվածքով, վճարումներ կատարողների թվաքանակն ավելացել է շուրջ 55.000-ով։
Հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով շուրջ 1.3 միլիարդ դրամ (2018-ին՝ շուրջ 790 մլն. դրամ, 2017թ 153 մլն. դրամ)։
Ընդ որում, հատկանշական է, որ փաստացի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, երկրորդ տարին շարունակ, ավելի է, քան հիմնադրամի կողմից կատարված հատուցումները(միայն ակտիվների կառավարումից ստացվել է 1.3 միլիարդ դրամ, այնինչ փոխհատուցումների գումարը կազմել է 822 մլն. դրամ)
2017-2018թթ. համեմատ 2019թ. նվիրաբերությունների ծավալն աճել է շուրջ 21 մլն. դրամով՝ կազմելով 115 մլն դրամ:
2019թ. կատարվել է 2018.թ վճարված՝ շուրջ 94 մլն. դրամի դրոշմանիշային վճարների վերադարձ (սրանք այն գումարներն են, որոնք գոյանում են երկու կամ ավելի տեղ աշխատող քաղաքացիների կողմից հավելյալ վճարվող, ինչպես նաև ժամկետային զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վճարած 1000-ական դրամներից, որոնք, համապատասխան դիմումի դեպքում, հիմնադրամը վերադարձնում է)։
Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով, ինչի վկայություններից մեկն էլ այն է, որ հիմնադրամի աուդիտն իրականացնում է աշխարհում լավագույն 4 աուդիտորական ընկերություններից մեկը համարվող «Էրնսթ ընդ Յանգը» (Ernst&Young (EY Armenia) (https://www.ey.com/en_gl ) 3 տարի շարունակ դրական եզրակացություն):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3150 դիտում
22:36 02-03-2017
Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
31404 դիտում
12:39 15-06-2018
Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով