78418 դիտում
12:55 23-05-2020
Արտակարգ դեպք Երևանում. կենդանաբանական այգու «Կակադու» տեսակի թութակը հայտնաբերվել է կենդանիների վաճառքով զբաղվող խանութի աշխատակցի մոտ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է «Կակադու» տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները ժամանել են նշված խանութ, որտեղ վաճառողուհին հայտնել է, որ նշված թութակը 2019 թվականի դեկտեմբերին ինքը ձեռք է բերել իր ծանոթ, Երևանի բնակիչ Նարեկ Գ-ից։
Վերջինս հայտնաբերվել է ոստիկանների կողմից, և նա էլ, իր հերթին, հայտնել է, որ ինքը զբաղվում է կենդանիների վաճառքով և նշված թութակը գտել է։
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, վարդագույն կակադու, կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի այս թռչունը ունի իր անհատականացնող քարտը, որը տեղադրված է թռչունի ենթամաշկում և համապատասխան սքաներ-ապարատի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ թութակը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն։
Ըստ թռչնաբանների, տվյալ թութակը քայլում է դանդաղ ու երկար չեր կարող թռչել։ Ըստ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի աղբյուրի՝ թութակի վանդակը վնասված չի եղել։ Տվյալ տեսակի թութակը համարվում է եզակի և ՀՀ-ում, քանի որ նման թութակից առկա է 2-ը՝ վարդագույն արու և էգ, որոնք երկուսն էլ պատկանել են կենդանաբանական այգուն։ Հայտնաբերված թութակը արուն է, իսկ նրա զույգը գտնվում է այգում։
Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Խաչատրյանը, որը նոյեմբերին պաշտոնից ազատվելու սեփական դիմումի համաձայն հեռացվել է։ Իսկ այգու թռչունների բաժնի պատասխանատվությունը մինչ օրս ստանձնում է Գարիկ Խլղաթյանը։
Հայտնաբերված թռչունը, որի գինը Նոր Նորքի խանութում դրվել էր 750 հազ դրամ, դեռ չի վերադարձվել կենդանաբանական այգուն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5617 դիտում
20:14 15-06-2018
Վերջին 5 ամսվա ընթացքում ՍԱՊԾ-ն Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել