211652_close_icon
views-count1539 դիտում article-date 15:59 23-05-2020

ՊԵԿ-ը ստեղծել է mobile ID ստորագրության հնարավորություն. Ավելի քան 170 հարկ վճարող ՊԵԿ ուղարկվող հաշվետվությունները հաստատում են բջջային ստորագրությամբ

Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն: Բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու և հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը և դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը: Այս տարբերակով հնարավոր է հաշվետվությունները ստորագրել և ուղարկել ՊԵԿ ինչպես աշխատավայրից, այնպես էլ, օրինակ, արտասահմանից: Պարտադիր չէ այդ պահին ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք: Պահանջվում է միայն համացանցին միացված համակարգիչ և բջջային հեռախոս: Բացի այդ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս համակարգն ավտոմատ ճանաչում է հարկ վճարողին: Ստորագրության այս տեսակի շնորհիվ ապահովվում է անձնական տվյալների և առցանց գործարքների անվտանգությունը: Կորոնավիրուսի տարածման պայմաններում մոբայլ ID-ն (mID) հարկային մարմնի հետ էլեկտրոնային հարթակում առնչվելու ևս մեկ հնարավորություն է: Արդեն 170-ից ավելի հարկ վճարող ՊԵԿ ուղարկված հաշվետվությունները ստորագրում են mID եղանակով: Նախատեսվում է բջջային ստորագրություն ներդնել նաև էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգում: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր