4030 դիտում
10:55 25-05-2020
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ. Գոռ Աբրահամյան
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին բերված քաղաքացին ենթարկվել էր բռնության: Նաև հայտնել էինք, որ ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում:
Ավելի ուշ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են դադարեցնել ակցիան և վերադառնալ իրենց համայնք՝ Քաջարան՝ պայմանով, որ ձերբակալվածների նկատմամբ տեղի ունենալիք գործողությունները կատարվեն օրենքի շրջանակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4522 դիտում
20:51 14-02-2020
Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»