211652_close_icon
views-count5520 դիտում article-date 14:33 25-05-2020

Նախագահ Քոչարյանին սատարել նշանակում է կանգնել սահմանադրական, իրավական ու ժողովրդավարական Հայաստան ունենալու տեսլականի կողքին, իսկ լռել ու լինել անտարբեր, նշանակում է օգնել Նիկոլին. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իրավացիորեն կարող ա մտածել ա, որ եթե ինքը կարողացել է Հայաստանի սահմանադությունն ու օրենքները խախտելով պատանդ վերցնել ու գերության մեջ պահել Նախագահ Ռոբերտ Քոչարյանին , ավելին, չնկատելու տալ՝ Նախագահ Քոչարյանի հանդեպ քաղաքական ու անձնական վենդետան դադարեցնելու Վլադիմիր Պուտինի մեսիջները , ապա մնացած բոլորի հանդեպ ինչ ուզի կարող ա անել և Նիկոլը նման կերպ մտածելու իրավունք ունի... Դրա համար էլ մոտ 2 տարի ա բոլոր նրանց, ովքեր մտածում էին կամ մտածում են , որ մարաղ մտնենք , ձեն չհանենք , չպաշտպանենք Նախագահ Քոչարյանին , որ Նիկոլը մեզ էլ չհալածի ու ձեն են հանում միայն էն ժամանակ , երբ Նիկոլը հասնում ա անձամբ իրենց, նորից ուզում եմ հիշեցնել ՝ պարոնա՛յք , եթե Նիկոլը Սահմանադրությունն ու օրենքները խախտում է Նախագահ Քոչարյանի հանդեպ, ձեր հանդեպ կխախտի ու կխախտի... Այսօր Նախագահ Քոչարյանին սատարել նշանակում է կանգնել սահմանադրական , իրավական ու ժողովրդավարական Հայաստան ունենալու տեսլականի կողքին, իսկ լռել ու լինել անտարբեր նշանակում է օգնել Նիկոլին՝ Հայաստանը հակասահմանադրական ու հակաժողովրդավարական ավտորիտար ռեժիմ ձևավորելու ճանապարհին , որը ուղիղ ճանապարհ է՝ Հայոց պետականության կորստի... Պետությունն էմոցիաներով կամ ժողովրդի անունից չեն կառավարում , այլ՝ սահմանադրությամբ ու օրենքներով... Պետական մտաողություն ունեցողը չի կարող առաջնորդվել միայն անձնական շահերով և նման մարդկանց առաջ պետք է փակ պահել պետական ապարատի ու իշխանության դռները..»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր